Հանրային հեռարձակողի խորհուրդ
Հանրային հեռարձակողի խորհուրդ
Հայտարարություններ

Հանրային հեռուստաընկերությունում արցախյան պատերազմում զոհված աշխատակիցներին նվիրված թանգարանային անկյուն բացվեց

նոյեմբեր 30, 2020

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։

Ինչպես  հայտնել էինք, մրցույթին մասնակցելու համար դիմել էին 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։

Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուներից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։

Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի՝ մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ։