keyboard_arrow_left
Հանրային հեռարձակողի խորհուրդ
Հանրային հեռարձակողի խորհուրդը (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ–ների կառավարումն ապահովող և հսկողությունն իրականացնող մարմինն է:
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից՝ Խորհրդի նախագահ և Խորհրդի վեց անդամ, որոնք ընտրվում են մրցութային կարգով և նշանակվում ՀՀ վարչապետի հրամանով ՝ վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկի միջոցով։
Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում և Խորհրդի պաշտոնականկայքում: