Հանրային հեռարձակողի խորհուրդ
Հանրային հեռարձակողի խորհուրդ

Պատմություն

Հանրային հեռարձակողի խորհուրդ (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ), «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն»  փակ բաժնետիրական ընկերությունների կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմին։

Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի օրենքի՝ Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, որոնց թվում են Խորհրդի նախագահը և Խորհրդի վեց անդամները։ Նրանք նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից՝ վեց տարի ժամկետով[2]։ Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որը «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է։

Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Զանգվածային լրատվության միջոցներում և խորհրդի պաշտոնական կայքում։